Վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի`
- ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում.
- կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում.
- լապտերների լույսից վարորդի շլացման դեպքում.
- քարշակման դեպքում (քարշակվող տրանսպորտային միջոցի վրա): Վարորդը վթարային լուսային ազդանշանը պետք է միացնի նաև այն դեպքերում, երբ վտանգի մասին անհրաժեշտ է նախազգուշացնել երթևեկության մասնակիցներին: