Ճանապարհային նշանները, գծանշումները և դրանց համարակալումները համապատասխանում են ստանդարտներին:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ (N 1 ՁԵՎ), ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՈՒՄԸ (N 2 ՁԵՎ) ԵՎ ԴՐԱՆՑ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ (N 3 ՁԵՎ)
Ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`
- նախազգուշացնող.
- առավելության.
- արգելող.
- թելադրող.
- հատուկ թելադրանքի.
- տեղեկատվության.
- սպասարկման.
- լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):
- Շարժական կանգնակների վրա տեղադրված 1.8՝ «Լուսացուցային կարգավորում», 1.15՝ «Սայթաքուն ճանապարհ», 1.16՝ «Անհարթ ճանապարհ», 1.18՝ «Խճի արտանետում», 1.19՝ «Վտանգավոր կողնակ», 1.20.1-1.20.3՝ «Ճանապարհի նեղացում», 1.21՝ «Երկկողմ երթևեկություն», 1.33՝ «Այլ վտանգներ», 2.6՝ «Հանդիպակաց երթևեկության առավելություն», 3.11՝ «Զանգվածի սահմանափակում», 3.12՝ «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում», 3.13՝ «Բարձրության սահմանափակում», 3.14՝ «Լայնության սահմանափակում», 3.15՝ «Երկարության սահմանափակում», 3.16՝ «Նվազագույն միջտարածության սահմանափակում», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.19՝ «Հետադարձն արգելվում է», 3.20՝ «Վազանցն արգելվում է», 3.21՝ «Վազանցի արգելման գոտու վերջ», 3.22՝ «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է», 3.23՝ «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ», 3.24՝ «Առավելագույն արագության սահմանափակում», 3.25՝ «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ» ժամանակավոր նշանների սպիտակ հիմնագույնը կարող է լինել դեղին:
Ճանապարհային գծանշումները կիրառվում են ինքնուրույն կամ ճանապարհային նշանների և լուսացույցների հետ միասին:
Ճանապարհային գծանշումները բաժանվում են 2 խմբի`
- հորիզոնական.
- ուղղաձիգ:
Հորիզոնական գծանշումը երթևեկելի մասի վրա գծեր, սլաքներ, գրառումներ և այլ նշումներ են ու սահմանում են երթևեկության որոշակի ռեժիմ և կարգ: Հորիզոնական գծանշումը լինում է`
- մշտական, որը սպիտակ գույնի է, բացի`
- (Ուժ. կorm.)
- ժամանակավոր, որը նարնջագույն է:
Ուղղաձիգ գծանշումը ճանապարհային կառույցների և կահավորման տարրերի վրա սև ու սպիտակ կամ կապույտ ու սպիտակ կամ կարմիր ու սպիտակ զոլերի զուգակցություն է, որը ցույց է տալիս դրանց եզրաչափերը և ծառայում որպես տեսողական կողմնորոշման միջոց:
Եթե հաստատուն տեղադրված նշանների պահանջները հակասում են շարժական կանգնակների վրա տեղադրված ժամանակավոր նշանների պահանջներին, ապա երթևեկության մասնակիցները պետք է ղեկավարվեն ժամանակավոր նշաններով:
Եթե լուսացույցի ազդանշանների նշանակությունները հակասում են առավելության նշանների պահանջներին, ապա վարորդները պետք է ղեկավարվեն լուսացույցի ազդանշաններով:
Եթե գծանշման պահանջները հակասում են շարժական կանգնակի վրա տեղադրված ժամանակավոր նշանների պահանջներին, ապա երթևեկության մասնակիցները պետք է ղեկավարվեն այդ նշաններով: Եթե ժամանակավոր և մշտական գծանշումների պահանջներն իրար հակասում են, ապա վարորդները պետք է ղեկավարվեն ժամանակավոր գծանշման պահանջներով:
Տրանսպորտային միջոցների վրա անհրաժեշտության դեպքում պետք է տեղադրվեն կամ պատկերվեն տրանսպորտային միջոցի ճանաչման նշաններ: Բացի «Բժիշկ» և «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշաններից, որոնք տեղադրվում են վարորդի ցանկությամբ, մյուս բոլոր ճանաչման նշանների տեղադրումը պարտադիր է, եթե առկա է դրանցով նշվող հանգամանքը: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան Ձև N 1 Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ Ա Յ Ի Ն Ն Շ Ա Ն Ն Ե Ր

