Տրանսպորտային միջոցի արգելակային համակարգերի անսարքություններն ու պայմաններն են`
- ճանապարհային կամ վահանակային (ստենդային) փորձարկումների ժամանակ չեն պահպանվում բանվորական արգելակային համակարգի արդյունավետության ստանդարտով սահմանված նորմերը.
- խախտված է հիդրավլիկ արգելակային հաղորդակի հերմետիկությունը.
- չի գործում պնևմատիկ կամ պնևմահիդրավլիկ արգելակային հաղորդակի ճնշաչափը.
- կայանման արգելակային համակարգն ստանդարտով սահմանված թեքության վրա չի ապահովում անշարժ վիճակ:
