ՈՒՂՂԱՁԻԳ ԳԾԱՆՇՈՒՄ

Նշում է (են)`
- 1 - 2.1.3` ճանապարհային կառույցների (կամուրջների և ուղեկամուրջների հենարանների, եզրապատերի ճակատային մասերի և այլն) տարրերը, երբ դրանք վտանգ են ներկայացնում երթևեկող տրանսպորտային միջոցների համար. 2.2` թունելների, կամուրջների և ուղեկամուրջների հենամեջային կառույցների ստորին եզրը. 2.3` բաժանարար գոտիների և անվտանգության կղզյակների վրա տեղադրված կլոր կարճասյուները. 2.4` ուղղորդ սյունիկները, ուղեցցերը, ցանկապատերի հենակները և այլն. 2.5` ցանկապատերի կողային մակերևույթները` ճանապարհների փոքր շառավղով կորացումների, կտրուկ վայրէջքների և այլ վտանգավոր հատվածների վրա. 2.6` ճանապարհների ցանկապատերի կողային մակերևույթներն այլ տեղամասերում. 2.7` վտանգավոր հատվածներում եզրաքարերը և բարձրացված անվտանգության կղզյակները: