ԱՐԳԵԼՈՂ ՆՇԱՆՆԵՐ

Արգելող նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի սահմանափակումներ: Դրանք են`
- «Մուտքն արգելվում է». արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ.
- «Երթևեկությունն արգելվում է». արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
- «Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է».
- «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է». արգելվում է 3.5 տոննայից ավելի (եթե նշանի վրա զանգվածը չի նշված) կամ նշանի վրա նշվածից մեծ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և տրանսպորտային միջոցների շարժակազմերի, ինչպես նաև տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.
- «Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է».
- «Տրակտորների երթևեկությունն արգելվում է». արգելվում է տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը.
- «Կցորդով երթևեկությունն արգելվում է». արգելվում է ցանկացած տեսակի կցորդով բեռնատար ավտոմոբիլների և տրակտորների երթևեկությունը, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը.
- «Լծասայլերի երթևեկությունն արգելվում է». արգելվում է լծասայլերի (լծասահնակների), հեծկան կամ բեռնակիր կենդանիներով երթևեկությունը և անասուններ քշելը.
- «Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է». արգելվում է մոպեդներով և հեծանիվներով երթևեկությունը.
- «Հետիոտների տեղաշարժն արգելվում է».
- «Զանգվածի սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց ընդհանուր փաստացի զանգվածը մեծ է նշանի վրա նշվածից.
- «Սռնու վրա բեռնվածության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց որևէ սռնու վրա բեռնվածությունը մեծ է նշանի վրա նշվածից.
- «Բարձրության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային բարձրությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
- «Լայնության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային լայնությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
- «Երկարության սահմանափակում». արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում` ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց եզրաչափային երկարությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից.
- «Նվազագույն միջտարածության սահմանափակում». արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց միջև տարածությունը փոքր է նշանի վրա նշվածից.
- 1. «Մաքսային կետ». արգելվում է առանց կանգառի անցումը մաքսային կետի մոտով.
- 2. «Վտանգ». արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների հետագա երթևեկությունը ճանապարհատրանսպորտային պատահարի, հրդեհի, վթարի և այլ վտանգի կապակցությամբ, բացառությամբ ոստիկանության, շտապ բժշկական օգնության, փրկարարական և վտանգի վերացման նպատակով ժամանած այլ ծառայությունների տրանսպորտային միջոցների, երթևեկությունը շարունակել կարելի է միայն թույլտվություն ստանալուց հետո.
- 3. «Հսկիչ կետ». արգելվում է առանց կանգառի անցումը հսկիչ կետով.
- 1. «Աջ շրջադարձն արգելվում է».
- 2. «Ձախ շրջադարձն արգելվում է».
- «Հետադարձն արգելվում է».
- «Վազանցի արգելման գոտու վերջ».
- «Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ».
- «Առավելագույն արագության սահմանափակում». արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը.
- «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ».
- «Ձայնային ազդանշան տալն արգելվում է». արգելվում է օգտվել ձայնային ազդանշաններից` բացի այն դեպքերից, երբ այն տրվում է ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար.
- «Կանգառն արգելվում է». արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը.
- «Կայանելն արգելվում է». արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը.
- «Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին».
- «Բոլոր սահմանափակումների գոտու վերջ». նշում է 3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30 նշաններից մի քանիսի ազդման գոտիների միաժամանակյա վերջը.
- «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով.
- «Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է». արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով և նախատեսված են 1, 2.2 - 2.4, 3.1, 3.2 և 5.2 դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու համար (ըստ ստանդարտի). 3.2 - 3.9, 3.32 և 3.33 նշանները երկու ուղղությամբ էլ արգելում են համապատասխան տեսակների տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Նշանների ազդեցությունը չի տարածվում` 3.1 - 3.3, 3.18.1, 3.18.2, 3.19` ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա. 3.2 - 3.8` «տաքսի» ավտոմոբիլների, ճանապարհների շինարարության, վերանորոգման, պահպանման կամ մաքրման, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների սպասարկման և նորոգման, անսարք, վթարված և այլ տրանսպորտային միջոցների բարձման ու փոխադրման աշխատանքներ իրականացնող, ինչպես նաև գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի և այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշանների ազդման գոտում գտնվող օբյեկտները, ինչպես նաև պատկանում կամ սպասարկում են նշված գոտում բնակվող կամ աշխատող քաղաքացիներին: Այդ դեպքերում տրանսպորտային միջոցները պետք է նշված գոտի մուտք գործեն և այնտեղից դուրս գան օբյեկտին մոտակա խաչմերուկից. 3.2, 3.3, 3.28 - 3.30` I և II խմբի հաշմանդամություն, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց կողմից ղեկավարվող կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոցների վրա. 3.28 - 3.30` գունագծապատկերներ ունեցող փոստային հատուկ կապի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև միացված հաշվիչով «տաքսի» ավտոմոբիլների վրա: Նշանների ազդեցությունը տարածվում է` 3.10, 3.27 - 3.30` ճանապարհի միայն այն կողմի վրա, որտեղ դրանք տեղադրված են. 3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30` նշանի տեղադրման տեղից մինչև դրանից հետո գտնվող մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրերում, խաչմերուկի բացակայության դեպքում, մինչև բնակավայրի վերջը: Նշանների ազդեցությունը չի ընդհատվում հետադարձի և բաժանարար գոտու խզման, ինչպես նաև ճանապարհներին մերձակա տարածքներից ելքի և դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (հարման) տեղերում, եթե դրանցից առաջ համապատասխան նշաններ տեղադրված չեն.
- 1 և 3.18.2` երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ նշանը տեղադրված է. 3.24 (տեղադրված մինչև 5.23.1 կամ 5.23.2 նշաններով նշված բնակավայրը)` մինչև 5.23.1 կամ 5.23.2` «Բնակավայրի սկիզբ» նշանը: Նշանների ազդման գոտին կարող է նվազեցվել` 3.16 և 3.26 նշանների համար` 8.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ. 3.20, 3.22 և 3.24 նշանների համար` դրանց ազդման գոտու վերջում` համապատասխանաբար 3.21, 3.23 և 3.25 նշանների տեղադրմամբ կամ 8.2.1` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ. 3.24 նշանի համար` երթևեկության առավելագույն արագության այլ մեծությամբ նույն` 3.24 նշանի տեղադրմամբ. 3.27 - 3.30 նշանների համար` 8.2.2` «Ազդման գոտի» ցուցանակի կիրառմամբ կամ այդ նշանների ազդման գոտու վերջում 8.2.3` «Ազդման գոտի» ցուցանակով կրկնակի տեղադրված համապատասխանաբար նույն` 3.27 - 3.30 նշաններով. 3.27 նշանը կարող է կիրառվել 1.4 գծանշման, իսկ 3.28 նշանը` 1.10 գծանշման հետ համատեղ, ընդ որում, նշանների ազդման գոտին որոշվում է գծանշման երկարությամբ:

