ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ (ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ)


Լրացուցիչ տեղեկատվության նշանները (ցուցանակները) ճշտում կամ սահմանափակում են այն նշանների ազդեցությունը, որոնց հետ կիրառվում են: Դրանք են`
- 1. «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս ընթացքի ուղղությամբ նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, համապատասխան սահմանափակում մտցնելու տեղը կամ առջևում գտնվող որոշակի օբյեկտ (վայր) եղած հեռավորությունը.
- 3, 8.1.4. «Հեռավորություն մինչև օբյեկտ». ցույց է տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս գտնվող օբյեկտ.
- 1. «Ազդման գոտի». ցույց է տալիս նախազգուշացնող նշաններով կահավորված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատու-ցուցիչ նշանների ազդման գոտին.
- 2 - 8.2.6. «Ազդման գոտի». ցուցանակները ցույց են տալիս և (կամ) տեղեկացնում են`
- 8.2.3` 3.27 - 3.30 նշանների ազդման գոտու վերջը.
- 8.2.4` 3.27 - 3.30 նշանների ազդման գոտում գտնվելու մասին.
- 8.2.5, 8.2.6` 3.27 - 3.30 նշանների ազդման ուղղությունը և գոտին, հրապարակի, շենքի ճակատի և այլ տեղերի` մի կողմի երկայնքով կանգառի կամ կայանման արգելման դեպքում.
- 1 - 8.3.3. «Ազդման ուղղություններ». ցույց են տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները` դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտները.
- 1-8.4.8 «Տրանսպորտային միջոցի տեսակ». ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը: Այս ցուցանակների հետ կիրառվող նշանների ազդեցությունը տարածվում է`
- 8.4.1` 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար, այդ թվում նաև՝ կցորդով շահագործվող ավտոմոբիլների վրա, 1.1) 8.4.2` կցորդով կամ կիսակցորդով յուրաքանչյուր տեսակի բեռնատար ավտոմոբիլների կամ տրակտորների, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցները քարշակող տրանսպորտային միջոցների վրա,
- 8.4.3` թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա, 2.1) 8.4.3.1՝ արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվելու հնարավորություն ունեցող էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների վրա,
- 8.4.8` «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցների վրա.
- 9-8.4.15. «Բացի տրանսպորտային միջոցի տեսակից». Ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը.
- 14 ցուցանակը ցույց է տալիս, որ նշանի ազդեցությունը չի տարածում որպես թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա.
- 4, 8.5.5 - 8.5.7. «Գործողության ժամանակ». 8.5.4 ցուցանակը տեղեկացնում է օրվա այն ժամերը, իսկ 8.5.5 - 8.5.7 ցուցանակները` նաև շաբաթվա այն օրերը, որոնց ընթացքում նշանը գործում է.
- 8 «Մերկասառույց» ցուցանակը կիրառվում է 4.9.1 նշանի հետ, տեղեկացնելու համար, որ 4.9.1 նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը պատված է ձյունով կամ մերկասառույցով։ Անհրաժեշտության դեպքում 8.5.8 ցուցանակը կարող է կիրառվել նաև 1.15, 1.32, 1.33. 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.20, 3.22, 3.24, 3.32, 3.33, 5.31 ճանապարհային նշանների հետ.
- 1 - 8.6.9. «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում». ցույց են տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևերը`
- 8.6.1` երթևեկելի մասի վրա, մայթի երկարությամբ` բոլոր տրանսպորտային միջոցների համար,
- 8.6.2 - 8.6.9` մայթամերձ կայանման տեղում` թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար.
- «Կայանում չգործարկված շարժիչով». ցույց է տալիս, որ 6.4` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցների կայանումը թույլատրվում է միայն չգործարկված շարժիչով.
- «Վճարովի ծառայություններ». տեղեկացնում է, որ մատուցվող ծառայությունները վճարովի են.
- «Կայանման տևողության սահմանափակում». տեղեկացնում է 6.4` «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցի գտնվելու առավելագույն տևողության մասին.
- «Թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանափակում». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը մեծ է ցուցանակի վրա նշվածից.
- «Վտանգավոր կողնակ». նախազգուշացնում է, որ նորոգման աշխատանքների կատարման պատճառով կողնակ մուտք գործելը վտանգավոր է: Կիրառվում է 1.25` «Ճանապարհային աշխատանքներ» նշանի հետ.
- «Գլխավոր ճանապարհի ուղղություն». ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում.
- «Երթևեկության գոտի». ցույց է տալիս երթևեկության այն գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի ազդեցությունը.
- «Խոնավ ծածկույթ». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը խոնավ է.
- «Հաշմանդամություն ունեցող անձինք». տեղեկացնում է, որ 6.4` «Կայանման տեղ» նշանի ազդեցությունը տարածվում է միայն մոտոսայլակների և այն ավտոմոբիլների վրա, որոնք կահավորված են «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշանով.
- «Բացի հաշմանդամություն ունեցող անձանցից». տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը չի տարածվում «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշանով կահավորված մոտոսայլակների և ավտոմոբիլների վրա.
- «Վտանգավոր բեռի դասը». ցույց է տալիս վտանգավոր բեռների դասի (դասերի) համարն ըստ ստանդարտի։ Կիրառվում է 3.32` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է» և 4.8.1 - 4.8.3` «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն» նշանների հետ.
- 1 - 8.22.3. «Խոչընդոտ». կիրառվում են 4.2.1 - 4.2.3 նշանների հետ և ցույց տալիս խոչընդոտն ու այն շրջանցելու ուղղությունը.
- «Աշխատում է տարհանիչը». Ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդման գոտում իրականացվում է տրանսպորտային միջոցների տարհանում.
- «Ծառայողական ավտոմոբիլների համար կայանատեղ»: Ցուցանակի վրա կարող է նշվել կայանատեղն օգտագործող կազմակերպության անվանումը.
- «Բացի ծառայողական ավտոմոբիլներից»: Ցուցանակի վրա կարող է նշվել կազմակերպության անվանումը.
- «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղի».
- «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից».
- «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղի».
- «Էլեկտրամոբիլների լիցքավորում» կիրառում են 7.4,7.5, 7.7, 7.9-7.11 նշանների հետ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորության մասին տեղեկացնելու համար: Ցուցանակները տեղադրվում են անմիջապես նշանների տակ, որոնց հետ դրանք կիրառվում են: Եթե նշանները տեղադրված են երթևեկելի մասի, կողնակի կամ մայթի վերևում, ապա 8.2.2 - 8.2.4 և 8.13 ցուցանակները կարող են տեղադրվել նշանի կողքին: Ձև N 2 Ճ Ա Ն Ա Պ Ա Ր Հ Ա Յ Ի Ն Գ Ծ Ա Ն Շ ՈՒ Մ Ն Ե Ր




